• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հույն պատմաբան Ալեքսանդրոս Պիղադասի "Ազգ ու ազգային փոքրամասնություններ․ Հայոց Ցեղասպանության ուսումնասիրություն" գրքի շնորհանդեսը

17 մարտի, 2022

Աթենքի Բացիուլաս հրատարակչության գրախանութում տեղի ունեցավ հույն պատմաբան Ալեքսանդրոս Պիղադասի «Ազգ ու ազգային փոքրամասնություններ․ Հայոց Ցեղասպանության ուսումնասիրություն» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեց Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Դեսպան Մկրտչյանն իր ողջույնի խոսքում ողջունեց սույն աշխատությունը և կարևորեց դրա առանձնահատկությունները: Մասնավորապես դեսպանը առանձնացրեց աշխատության մեջ ընդգծված այն հանգամանքը, թե որքան է Հայոց Ցեղասպանությունը ազդել հունահայ համայնքի ձևավորման վրա: Դեսպանը նաև կարևորեց երիտասարդ գիտնականի կողմից առանձնացված այն միտքը, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն կարևորություն ունի պատմական հիշողության և արդարարության վերականգման համար, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, և այդ իմաստով ցեղասպանության ճանաչումը ցեղասպանությունը գործածների իրավահաջորդների կողմից միայն կարող է խորհրդանշել տվյալ պետության և հասարակության հասունությունը:

Դեսպանը նաև անրադարձավ ՄԱԿ-Մարդու Իրավունքների Խորհրդում Հայաստանի հեղինակած “Ցեղասպանության կանխարգելման բանաձևերի” կարևորությանը, և ընդգծեց այն հանգամանքը, որ բազմաթիվ պետություններ, ներառյալ Հունաստանը, հանդես են եկել որպես բանաձևի համահեղինակ:

Գրքում ուսումնասիրվում են հայ ժողովրդի պատմության ցավալի էջերը, ցեղասպանությանը նախորդած իրադարձությունները և հանգամանքները, միաժամանակ անդրադարձ է արվում հայկական սփյուռքի ձևվավորման գործընթացին, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչմանը և դատապարտմանն ուղղված ջանքերին։ Գիրքն իր ուրույն դերակատարությունն ունի Հայկական հարցի, ինչպես նաև հայերին ծրագրված բնաջնջելու քաղաքականության շուրջ իմացության գործում:

Գրքի շնորհանդեսին խոսքով հանդես եկավ նաեւ Հունաստանի ՀՅԴ Հայ Դատի Հանձնախմբի ատենապետ Հարություն Սպարթալեանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: